ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը հակառուսական հայտարարություն է արել՝ պահանջելով երկրի տարածքից դուրս բերել ռուսական զորքերը:
«Այս բրձր ամբիոնից կրկին կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը վերջ տալ ապօրինի ու սադրիչ գործողություններին ու մեր երկրի տարածքից դուրս բերել ռուսական զորքերը»,- ռուսական աղբյուների հաղորդմամաբ՝ ասել է Պավել Ֆիլիպը:
Վերջինս իր հայտարարության մեջ ընդգծել է նաև, որ ռուսական կողմից նման քայլի դիմելը կնպաստի մերձդնեստրյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Նկատենք, որ երկրի նախագահ Իգոր Դոդոնն ու վարչապետը տարածաձյանություններ ունեն. նախագահը ռուսամետ է, իսկ կառավարությունն ու խորհրդարանի մեծամասնությունը՝ արևմտամետ: Եվ չի բացառվում, որ վարչապետի նմանօրինակ հայտարարությունը անվստահության նոտա է երկրի նախագահին:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ